Երդմնակալության օր

 

 

«Սարդարապատ» ՖԱ-ն պաշտոնապես բացեց իր դռները 2022 թվականի օգոստոսի 1-ին։ Այս օրը նշանավորվում է Արմավիր քաղաքում Ակադեմիայի գործունեության հաջող մեկնարկով՝ մեկ տարվա փորձաշրջանը հաջողությամբ ավարտելուց հետո։

Բացման արարողությունը սկսվեց հիմնադիր տնօրեն Սևան Կարյանի և գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի կողմից ակումբի նոր լոգոյի ցուցադրությամբ՝ ներկայացրեցին լոգոյի հիմքում ընկած գաղափարախոսությունը, ակումբի որդեգրած արժեքները, ինչպես նաև Լանս ՖԱ-ի հետ միջազգային համագործակցությունը:

Մենք հպարտ էինք հյուրընկալելու պաշտոնյաների, հայտնի ֆուտբոլիստների, գործընկերների և Հայաստանից ու Ֆրանսիայից ժամանած այլ բարձրաստիճան անձանց, ովքեր կարևորեցին Արմավիրի մարզում նման ենթակառուցվածք և նախագիծ ունենալը:

Լոգոյի բացման արարողությանը հաջորդեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղեր, ազգային պարեր,  նվագախմբի կենդանի ելույթներ, կենդանի գրաֆիտի և հատուկ հյուրասիրություն: Ֆուտբոլային մրցաշարի հաղթողներն իրենց մրցանակները ստացան հայտնի հայ ֆուտբոլիստներից։

Get involved

Give us a call or fill in the form below and we'll contact you. We endeavor to answer all inquiries within 24 hours on business days.