Աջակցեք #ՄեկՄեկ արշավին՝ հանուն կրթական հավասարության և թիմային աշխատանքի

Դուք ունենք փոփոխություններ բերելու ուժը: Ձեր աջակցությունը հիմնային է Հայաստանի երիտասարդության համար ավելի պայծառ ապագա կերտելու համար։

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը միայն ֆուտբոլի մասին չէ. մեր առաքելությունն ավելին է, քան միայն ֆուտբոլը՝ որպես սպորտաձև: Մենք առաջնորդվում ենք տաղանդներ դաստիարակելու, բնավորություն կերտելու, և մեր համայնքի երեխաների և Հայաստանի ապագայի համար հնարավորություններ ստեղծելու առաքելությամբ։

Ձեր օգնությամբ մենք կկարողանանք Արմավիրի մարզում ներգրավել ավելի շատ երիտասարդ մարզիկների՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ, հարմարություններ և հնարավորություններ՝ զարգացնելու իրենց հմտությունները և ֆուտբոլի հանդեպ սերը:

Աջակցե’ք #ՄեկՄեկ արշավին այսօր՝ կրթական հավասարության և թիմային աշխատանքի միջոցով ստեղծելու ավելի ուժեղ, ավելի վստահ և լուսավոր սերունդ:

Ընտրեք ձեր հովանավորության նպատակը

Ձեր նվիրատվությունը, անկախ չափից, մեծ փոփոխություն կբերի: Այս ուղեցույցը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե ինչ նպատակի կարող է ծառայել ձեր նվիրաբերությունը՝ կախված չափից։ 

ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ

€250. մեկ խաղացողի տարեկան անդամավճար

€500. մեկ խաղացողի մարզահագուստ և մարզագույք ամբողջ մրցաշրջանի համար

€1000. մեկ խաղացողի մրցաշարի մասնակցության հնարավորություն
(գրանցում, տրանսպորտ, և այլն)

€1,800. ապահովում է ամբողջական աջակցություն մեկ խաղացողի համար՝ ծածկելով անդամավճարը, սարքավորումները, լոգիստիկան և այլն

ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ ՄԵԿ ԹԻՄ

€3,000. ամբողջական թիմի տարեկան անդամավճար

€7,000. մեկ թիմի բոլոր անդամների համար մարզահագուստ և մարզագույք ամբողջ մրցաշրջանի ընթացքում 

€14,000.  մեկ թիմի համար մրցաշարի մասնակցության հնարավորություն (գրանցում, տրանսպորտ, և այլն)

€25,000. ապահովում է ամբողջական աջակցություն մեկ խաղացողի համար՝ ծածկելով անդամավճարը, սարքավորումները, լոգիստիկան և այլն

Աջակցել

Նշենք, որ այս ցանկը տրված է միայն տեղեկատվական նպատակներով: Դուք կարող եք նվիրաբերել Ձեր ցանկացած չափով։

Արշավին միացել են

53 աջակից

#MekMek արշավի մասին

#ՄեկՄեկ արշավը շարժում է, որը նվիրված է երեխաների կրթության մեջ սպորտի առանցքային դերի մասին իրազեկության բարձրացմանը։ Արշավի գաղափարախոսության հիմնասյուներն են.

  • Հավասարություն. #ՄեկՄեկ-ը մարմնավորում է 1։1 հասկացությունը՝ խորհրդանշելով կրթական հնարավորությունների հավասարությունը մեր բոլոր աղջիկների և տղաների համար։
  • Թիմային աշխատանք. #ՄեկՄեկ-ը ներկայացնում է 11 հոգանոց ֆուտբոլի թիմը՝ ընդգծելով մեր միասնականությունը թիմով նպատակներին հասնելու համար:

Ձեր աջակցությունը կարող է կայուն փոփոխություններ բերել: Միացե՛ք  #ՄեկՄեկ արշավին մեր երեխաների համար ավելի պայծառ և ավելի խոստումնալից ապագա ստեղծելու համար:

Աջակցել