ԱՏԼԵՏԻԿՈ ՄԱԴՐԻԴԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Սարդարապատ ՖԱ-ն եւ Ատլետիկո Մադրիդը հայտարարեցին ակումբների
միջեւ համագործակցության մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, որին ներկա էին երկու կողմերի ներկայացուցիչները.
Իմանալ ավելին

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՖԱ -ՖՈՒԹԲԱՐ | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ֆութբարը ֆուտբոլիստների ֆիզիկական և տեխնիկական կարողությունները վերլուծող GPS սարքավորում է, որը արհեստական ինտելեկտի միջոցով կարողանում է ճանաչել և վերլուծել խաղի ընթացքում ֆուտբոլիստի կատարած շարժումները։ Սարքավորումն արդեն օգտագործվում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից և այժմ նման հնարավորություն կունենան նաև Սարդարապատ ՖԱ-ի բոլոր ֆուտբոլիստները։
Իմանալ ավելին

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՖԱ x ԼԱՆՍ ՖԱ.
Համագործակցության խաչվող տեսլականը

Սարդարապատ ՖԱ-ի և Լանս ՖԱ-ի համագործակցության մասին պաշտոնական ասուլիսը Հայաստանում տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 12-ին, որին մասնակցում էին Սարդարապատ ՖԱ հիմնադիր նախագահ Սևան ԿԱՐԻԱՆԸ, Լանս ՖԱ ակադեմիայի տնօրեն Էրիկ ԱՍԱԴՈՒՐՅԱՆԸ և Սարդարապատ ՖԱ գլխավոր տնօրեն Անուշ ԱՆԱՆՅԱՆԸ։ Սույն համագործակցության առաջին պաշտոնական ներկայացումը տեղի էր ունեցել Ֆրանսիայում ապրիլի 5-ին։
Իմանալ ավելին

Սարդարապատ ՖԱ-ի դարպասապահը հրավիրվել է ազգային հավաքական

Սարդարապատ ՖԱ-ի ֆուտբոլիստ Վաչե Գաբրիելյանը հրավիրվել է միանալու Հայաստանի Մ17 ազգային հավաքականին։  Հայաստանի Մ17 ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի ապրիլի 29-31-ը Ավանի ակադեմիայում։

Վերադարձ մրցաշարին

Մեկնարկել է մրցաշրջանի երկրորդ կեսը։  «Սարդարապատ» ՖԱ-ի երկու թիմեր այսօր վերսկսեցին իրենց հանդիպումները ՀՖՖ մրցաշարերում:

Սարդարապատ ՖԱ Մ15-ը հյուրընկալել էր Արարատ-Արաքս ՖԱ-ի իրենց հասակակիցներին: Արմեն Ղուլինյանի թիմը ջախջախիչ հաշիվ է ապահովել՝ 5-1։ 10-րդ տուրից հետո մեր պատանիները պահպանեցին աղյուսակի առաջին հորիզոնականը։

Սարդարապատ ՖԱ-ի Մ13-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Փյունիկ»- ՖԱ-ի հետ, յուրաքանչյուր թիմ խփեց 3-ական գնդակ:

Իրադարձություններ

Սարդարապատ ՖԱ -ի Մ14 թիմը հաղթական մեկնարկ է ապահովում Մարզպետի գավաթ մրցաշարում

Անցած հանգստյան օրերին Արմավիրում մեկնարկեց Մարզպետի գավաթի խաղարկությունը։ Խաղերն անցկացվեցին Սարդարապատ ՖԱ ակադեմիայում։ Մեր ակումբն այս մրցաշարին մասնակցում է մինչև 14 տարեկանների թիմով։ Ձմեռային ընդմիջմանը ֆուտբոլիստները շարունակում են մանկապատանեկան մրցումներին՝ ընկերական խաղեր անցկացնելով տարբեր քաղաքներում տարբեր թիմերի հետ։ «Սարդարապատ» ՖԱ-ի ֆուտբոլիստներն այդ ընկերական մրցաշարերում ցուցաբերում են լավ արդյունքներ։

Հրավեր Ազգային հավաքական

«Սարդարապատ» ՖԱ Մ15 տարեկանների դարպասապահ Վիգեն Սարգսյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքին։

Երդմնակալության օր

«Սարդարապատ» ՖԱ-ն պաշտոնապես բացեց իր դռները 2022 թվականի օգոստոսի 1-ին։ Այս օրը նշանավորվում է Արմավիր քաղաքում Ակադեմիայի գործունեության հաջող մեկնարկով՝ մեկ տարվա փորձաշրջանը հաջողությամբ ավարտելուց հետո։
Իմանալ ավելին

Փոխանակման ծրագիր Լանս ՖԱ-ի հետ

Ֆրանսիական լիգա 1-ի ներկայացուցիչը՝ Լանս ՖԱ-ն, որը հավասար պայքար է մղում մրցաշրջանի առաջատար Պարի Սեն-Ժերմենի հետ հանդիսանում է Սարդարապատ ՖԱ-ի տեխնիկական գործընկերը։
Իմանալ ավելին

Technical & Major Partners