Լանս ՖԱ համագործակցություն

Լանս ՖԱ

Լանս ՖԱ-ն 1906 թ-ին հիմնադրված և բազում նվաճումներ ունեցող ֆուտբոլային ակումբ է (Ֆրանսիայի չեմպիոն, Լիգայի գավաթ, Դրագո գավաթ, Ինտերտոտո գավաթ և այլն)։ Լանս ՖԱ-ին աջակցում է Ֆրանսիական ամենամեծ երկրպագուների բանակը։ Լիգա 1-ի մասնակից ակումբը Եվրոպական ֆուտբոլային կրթության խորհրդանիշերից մեկն է, այն ունի ամուր ինքնություն և արժեքներ, մարտնչող ոգի, դինամիկ ու արդար խաղ։ Լանս ՖԱ-ն նաև առանձնանում է իր «Լա Գայետ» տեխնիկական կենտրոնով, որը հյուրնկալում է Մ8-ից մինչև պրոֆեսիոնալ թիմեր մարզումներ անցկացնելու համար։ Շատ հայտնի ֆուտբոլիստներ ինչպիսիք են Ռաֆայել Վառանը, Սերժ Օղիեն, Ժուֆղե Կոնդողբիան և այլոք դեպի մեծ ֆուտբոլ իրենց ուղին սկսել են Լանս ՖԱ-ի ակադեմիայից։

Տեխնիկական համագործակցություն

Սարդարապատ ՖԱ-ն առաջարկում է յուրահատուկ ֆուտբոլային կրթություն շնորհիվ Լանս ՖԱ-ի մեթոդոլոգիայի։ Մենք միասին ձևավորել ենք մեր տարածաշրջանին համապատասխան ուսումնամարզական ծրագիր, որը կենտրոնացված է անձի զարգացման, առողջ ապրելակերպի և ինքնակատարելագործման վրա, որպեսզի օգնենք մեր ֆուտբոլիստներին ապագայում դառնալ պրոֆեսիոնալներ իրենց ոլորտում։

  • Ինտենսիվ մարզումներ հայ մարզիչների և ֆուտբոլիստների համար Ֆրանսիայում, Լա Գայետ տեխնիկական կենտրոնում։
  • Կանոնավոր փորձի փոխանակումներ ակումբների անձնակազմերի միջև
  • Կամուրջ մեր մարզիչների/խաղացողների և RC Lens-ի միջև (գիտելիքի փոխանցում, հաճախակի ուղևորություններ և հանդիպումներ ակումբների մեջ, խաղացողների փոխանակում, մրցաշարեր):
Գլխավոր գործընկեր

Տեխնիկական գործընկեր

Պաշտոնական գործընկեր

Գործընկերներ