Ֆուտբոլային ամառային ճամբար

կազմակերպված Սարդարապատ ՖԱ կողմից

Սարդարապատ ՖԱ ամառային ֆուտբոլային ճամբարը երկշաբաթյա ճամբար է Հայաստանում 13-17 տարեկան աղջիկների և տղաների համար: Ճամբարը կծառայի որպես երեխաների անձնական և մասնագիտական զարգացման հարթակ՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց ֆուտբոլային հմտությունները և բացահայտել հայկական ժառանգությունը:

Մեր նպատակն է ամբողջ աշխարհի երեխաների համար հնարավորություն ստեղծել բացահայտել Հայաստանը ֆուտբոլի և մշակութային ժամանցային միջոցառումների միջոցով՝ ստեղծելով անձնական և էմոցիոնալ կապեր և թիմային ոգի։

⚽️ ՄԵՆՔ ԽԱՂՈՒՄ ԵՆՔ, ՄԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ, ՄԵՆՔ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆՔ։

🗓️

Ե՞ՐԲ Է ՍԿՍՎՈՒՄ

Ամսաթվեր` հուլիսի 7-20, 2024 թվ.

Տևողություն` 14 օր

Դիմելու վերջնաժամկետ` մայիսի 3, 2024 թվ.

🏟️

ՈՐՏԵ՞Ղ Է ԿԱՅԱՆԱԼՈՒ

Հիմնական վայրը` Արմավիր, Հայաստան

Ֆուտբոլային խաղերը՝ Արմավիր, Սարդարապատ ՖԱ մարզադաշտ

Էքսկուրսիաները՝ Հայաստանի ողջ տարածքում

Գիշերակացը՝ Էջմիածին, Հայաստան

🧒🏻

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Երկիր` ամբողջ աշխարհից

Տարիքային խումբ՝ 13-17 տարեկան

Մասնակիցների թիվ՝ 18

Լրացուցիչ մանրամասների և միջոցառումների ժամանակացույցի համար տե՛ս ճամբարի գրքույկը:

ներբեռնել գրքույկը

Ի՞նչ է ներառված

> Բարձր մակարդակի ֆուտբոլային ուսումնամարզական ճամբար RC Lens-ի կողմից վերապատրաստված մարզիչների կողմից։

Ֆուտբոլային մարզումներ

Ընկերական խաղեր

Անհատական վարժանքներ

> Սովորել և կիրառել

Anticipatio_Open-Score-Workshop_LE_auto_x2

Հայոց լեզվի դասեր

42667409394_f7f5119633_o_LE_auto_custom

Սեմինարներ

fun_LE_auto_custom

Վարպետության դասեր

> Տեսարժան վայրերի այցելություններ ամբողջ Հայաստանում

Kids having fun near Sevan

Բնական ժառանգություն

garni-panorama

Մշակութային ժառանգություն

tumo-gyumri2

Թվային ժառանգություն

Ինչու՞ ընտրել մեր Ամառային ճամբարը

Սպորտային հմտությունների զարգացում. դարձրե՛ք Ձեր երեխային ֆուտբոլային իրադարձությունների մի մասը: Մեր մարզիչները ջանք չեն խնայում նրանց հմտությունների զարգացման, խաղը բարելավելու և զվարճալի ու պարգևատրվող սպորտային փորձառություն պարգելու համար։

Կապ Հայաստանի հետ. հնարավորությու՛ն տվեք ձեր երեխային բացահայտել իր արմատները: Մեր ճամբարն առաջարկում է սեմինարներ և շրջագայություններ, որոնք կօգնեն նրանց կապ հաստատել հայկական մշակույթի հետ՝ ավելի խորը սեր ստեղծելով իրենց ժառանգության հանդեպ:

Նոր ընկերների ձեռքբերում ամբողջ կյանքի համար. ճամբարը միայն սպորտի մասին չէ, այլ նաև ընկերների։ Ձեր երեխան հիանալի հիշողություններ կստեղծի սպորտը և Հայաստանը սիրող ընկերների հետ՝ կապի մեջ լինելով ընկերների հետ նաև Ճամբարից հետո: 

Արկածներ. ճամբարում ամեն օր բերում է նոր արկածներ: Զվարճալի զբաղմունքներից մինչև պատմական վայրեր այցելելը, մեր ճամբարը ձեր երեխային տալիս է հիանալի փորձ՝ կապելով նրան իր նախնիների երկրի գեղեցկության հետ:

Վստահության ձևավորում. մեր ճամբարային ծրագիրն ավելին է, քան պարզապես սպորտը. այն ձեր երեխային կերտելու մասին է: Մենք սովորեցնում ենք թիմային աշխատանք, առաջնորդություն և ճկունություն՝ պատրաստելով նրանց վստահորեն դիմակայելու կյանքի մարտահրավերներին: Ընտրե’ք մեր ամառային ճամբարը զվարճալի, համապարփակ փորձառության համար, որը երկար կմնա ձեր երեխայի հետ:

Դիմե՛ք հիմա

Հայտերի վերջնաժամկետ՝ մայիսի 3, 2024

Արժեքը՝ €1900

Ավիատոմսը ներառված չէ* 

Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Ամրագրե՛ք Ձեր երեխայի տեղը հիմա։

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել, խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևաթուղթը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք հնարավորինս շուտ։

Դիմել

Վերադարձի քաղաքականության մասին կարդացեք այստեղ։

ԿԱՑԱՐԱՆ

Ճամբարի մեր մասնակիցների համար ընտրել ենք կացության բացառիկ տարբերակ՝ Machanent’s, բարձր վարկանիշ ունեցող հյուրատուն, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Machanent’s հյուրատունը խոստանում է եզակի և հիշարժան հանգիստ՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և հարմարություն մեր մասնակիցների համար:

Լրացուցիչ տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս կարող եմ իմ երեխային գրանցել ՍՖԱ-ի Ամառային ճամբարին։

Գրանցումը կարող եք սկսել՝ լրացնելով դիմումի ձևը:

Ո՞ր տարիքային խմբերը կարող են մասնակցել ՍՖԱ-ի Ամառային ճամբարին։

Ճամբարը բաց է 13-17 տարեկան մասնակիցների համար։

Որտե՞ղ է Ճամբարը տեղի ունենալու։

Ճամբարի հիմնական մասը տեղի է ունենալու Արմավիրի մարզադաշտում՝ Սարդարապատ ՖԱ-ում։ Այլ վայրեր տարբեր են Հայաստանի ամբողջ տարածքում՝ կախված կոնկրետ ծրագրից։ 

Ինչքա՞ն է ՍՖԱ-ի Ամառային ճամբարի մասնակցության վճարը, և ի՞նչ է այն ներառում։

ՍՖԱ-ի Ամառային ճամբարի մասնակցության վճարը կազմում է 2290 Եվրո, այն ներառում է.

  • Ամենօրյա մարզումներ ՍՖԱ-ի մարզիչների հետ
  • Ամենօրյա ծրագիր (օր. էքսկուրսիաներ)` ծանոթանալու Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին

Ի՞նչ մակարդակի փորձ և հմտություններ են պահանջվում մասնակիցներից։

Ոչ մի կոնկրետ փորձ և հմտություններ չեն պահանջվում, միայն սեր ֆուտբոլի ու Հայաստանի հանդեպ։

Ինչպիսի՞ն է մարզչային կազմը, ի՞նչ որակավորումներ ունեն նրանք։

UEFA-ի կողմից լիցենզավորված մարզիչներ (B, A, Pro) տարիների մեծ փորձառությամբ, վերապատրաստված Լանս ՖԱ-ի կողմից

Ի՞նչ կացարան է տրամադրվելու մասնակիցներին:

Մասնակիցները ապրելու են «Մաչանենց տուն» գեղեցիկ հյուրատանը, որը գտնվում է Արմավիրից և ակումբի մարզադաշտից մոտ 30 րոպե հեռավորության վրա: Մասնակիցներիի տեղափոխությունը կացարանից դեպի ծրագրով նախատեսված միջոցառման վայրեր կիրականացվի մասնավոր փոխադրամիջոցներով։

Արդյո՞ք հայոց լեզվի իմացությունը պարտադիր է, կամ կա՞ն լեզվի դասընթացներ։

Հայերենի որոշակի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր, խմբին ուղեկցելու է թարգմանիչ:

Ճամբարի ընթացքում կտրամադրվեն բազային հայերնի դասընթացներ։

Արդյո՞ք կան ընտանեկան զեղչեր քույր-եղբայների համար։

Այո, դուք կստանաք 10 % զեղչ յուրաքանչյուր հաջորդ գրանցվող քրոջ կամ եղբոր համար։

Ու՞մ հետ կարող եմ կապ հաստատել Ամառային ճամբարի համար։

Հիմնական կոնտակտ։ Մարիամ Խաչատրյան

  • +374 77 688233
  • mariam.khachatryan@sardarapatfc.am