Նուբար Աֆեյան
Հիմնադիր աջակից

Նուբար Աֆեյան

Հիմնադիր աջակից

Նուբար Աֆեյանը «Flagship Pioneering» ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը, որը զբաղվում է կազմակերպությունների նախագծմամբ և ստեղծմամբ, որոնք կարող են բարելավել մարդու առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը:

Նուբար Աֆեյանը՝ որպես փորձառու ձեռներեց և ինժեներ, ունի ավելի քան 100 արտոնագրեր, և 35 տարվա կարիերայի ընթացքում համահիմնադրել է ավելի քան 70 կենսագիտական և տեխնոլոգիական ստարտափեր։

Նա Մոդերնա ընկերության համահիմնադիրն է և խորհրդի նախագահը որը պայքարում է համաշխարհային COVID-19 համաճարակի դեմ՝ կյանքեր փրկող պատվաստանյութեր ստեղծելով։

Պարոն Աֆեյանը Կենսատեխնոլոգիաների ոլորտում իր կարիերան սկսել է 1987 թ-ից՝ ավարտելով Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը և ստանալով կենսաքիմիական գիտությունների դոկտորի աստիճան։

Նա աշխարհով մեկ պատմում է ձեռնարկատիրության, նորարարության, կենսատեխնոլոգիաների միջոցով տնտեսական զարգացման, նորագույն դեղանյութերի և վերականգնվող էներգիայի մասին։

Դոկտ. Աֆեյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել տնտեսական և գիտական ​​ոլորտներում  ներգաղթյալների ներգրավման իր բուռն քարոզչության համար: Նա Ավրորա մարդասիրական  մրցանակի և Հայաստանին ուղղված մի շարք այլ բարեգործական նախագծերի համահիմնադիրն է։

Նա հիմնադրել է «Ֆլեգշիփ Պիոնիրինգ» ընկերությունը, որը նախագծում, ֆինանսավորում և զարգացնում է ընկերություններ, որոնք առաջատար կենսագիտական ​​հարթակներ են և ունակ են բարելավել մարդու առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը:

Լինելով սպորտի սիրահար և նվիրված լինելով Հայաստանի զարգացմանը տարբեր նախաձեռնություններով՝ նա ունեցավ իր անձնական և անգնահատելի աջակցությունը «Սարդարապատ» ՖԱ-ին  հիմնադրման առաջին օրվանից։

Կրթություն

  • Քիմիական ճարտարագիտության բակալավրի աստիճան (Կանադա)
  • Կենսաքիմիական ճարտարագիտության դոկտորի աստիճան Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան(ԱՄՆ)

«Ֆլեգշիփ Պիոնիրինգ» ընկերության (FlAGSHIP PIONEERING)

«Ֆլեգշիփ Պիոնիրինգ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն

«Մոդերնա» ընկերություն

  • «Մոդերնա» ընկերություն համահիմնադիր և նախագահի 

Կամավորություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

«Ապագա հայկական» նախաձեռնության  համահիմնադիր

«IDeA» հիմնադրամի (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) և «FAST» (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հիմնադիր աջակից