Ֆութբարը Սարդարապատ ՖԱ-Ի պաշտոնական գործընկեր

FOOTBAR - Sardarapat FC official partnership
Սարդարապատ ՖԱ x Ֆութբար պաշտոնյաներ

Ֆութբարը ֆուտբոլիստների ֆիզիկական և տեխնիկական կարողությունները վերլուծող GPS սարքավորում է, որը արհեստական ինտելեկտի միջոցով կարողանում է ճանաչել և վերլուծել խաղի ընթացքում ֆուտբոլիստի կատարած շարժումները։ Սարքավորումն արդեն օգտագործվում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից և այժմ նման հնարավորություն կունենան նաև Սարդարապատ ՖԱ-ի բոլոր ֆուտբոլիստները։

«Սարդարապատ» ՖԱ-ն Հայաստանում հիմնադրված ամբողջովին նոր և ինտենսիվ զարգացող ֆուտբոլային ակումբ է, որը տեղակայված է երկրի ամենաժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներից մեկում և ակտիվ համագործակցություն է ծավալում  ֆրանսիական Լիգա 1-ի ներկայացուցիչ Լանս ՖԱ-ի հետ։

Մշտապես ձգտելով նորամուծությունների և կատարելագործման՝ Ֆութբարը և Սարդարապատ ՖԱ-ն միավորում են իրենց ուժերը Հայաստանում այս աննախադեպ համագործակցության շուրջ:

Համագործակցություն՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման

  Այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր ցանկության և տեսլականի վրա՝ ֆուտբոլային ասպարեզում նորամուծությունների իրականացում, Հայաստանում նմանը չունեցող նախադեպի ստեղծմամբ։ Համագործակցությունը ծավալվում է  հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված 3 հիմնական առանցնքներով՝Sardarapat FC player wearing Footbar Tracker

1․ Խաղացողի անհատական զարգացում․

Յուրաքանչյուր կիրառումից հետո ֆուտբոլիստները կկարողանան վերլուծել իրենց ցուցանիշները՝ սարքավորման միջոցով բացահայտելով իրենց ուժեղ և թույլ կողմերը: Այս համագործակցությունը կմեծացնի խաղի նկատմամբ ֆուտբոլիստների ունեցած սերը, քանի որ նրանց առաջընթացը գնահատվելու է յուրաքանչյուր խաղաշրջանի ընթացքում:

2․ Միասնություն․

Ֆութբարը նոր հարթակ է տրամադրում մարզիչներին և ֆուտբոլիստներին՝ ամրապնդելու իրենց հարաբերությունները: Մարզիչները և անձնակազմը կկարողանան անհատապես հետևել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ցուցանիշներին՝  ինչը կխթանի ստեղծել միասնության զգացում և համընդհանուր նպատակին հասնելու ձգտում:

3․ Կրթություն ֆուտբոլի միջոցով

Ֆուտբոլը միավորում է տարբեր ծագում ունեցող անհատների: Սարդարապատ ՖԱ ակադեմիայում այս սարքի օգտագործումով նախատեսվում է բարելավել նրանց հմտություններն ու կարողությունները, օգտագործել ֆուտբոլի ուժը նրանց կրթելու և համախմբելու հարցում։